Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ պաշտպանել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Երկրորդ շրջանում սերբ թենիսիստը 5 սեթում սենսացիոն պարտություն կրեց Ուզբեկստանը ներկայացնող ռուսաստանցի Դենիս Իստոմինից` 6:7, 7:5, 6:2, 6:7, 4:6: Մրցախաղը տեւեց 4 ժամ 52 րոպե:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում 30-ամյա Իստոմինը երբեք չի հաղթահարել երրորդ շրջանի արգելքը: Australian Open-ում նրա հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան: Առաջին մրցախաղում ուզբեկ թենիսիստը 4 սեթում հաղթել էր խորվաթ Իվան Դոդիգին:
Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անգամ պարտվեց ATP-ի լավագույն 100-յակում չգտվող թենիսիստի: Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում Դենիս Իստոմինը 117-րդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի