12:25 19 հունվարի, 2017Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ պաշտպանել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Երկրորդ շրջանում սերբ թենիսիստը 5 սեթում սենսացիոն պարտություն կրեց Ուզբեկստանը ներկայացնող ռուսաստանցի Դենիս Իստոմինից` 6:7, 7:5, 6:2, 6:7, 4:6: Մրցախաղը տեւեց 4 ժամ 52 րոպե:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում 30-ամյա Իստոմինը երբեք չի հաղթահարել երրորդ շրջանի արգելքը: Australian Open-ում նրա հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան: Առաջին մրցախաղում ուզբեկ թենիսիստը 4 սեթում հաղթել էր խորվաթ Իվան Դոդիգին:
Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անգամ պարտվեց ATP-ի լավագույն 100-յակում չգտվող թենիսիստի: Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում Դենիս Իստոմինը 117-րդն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.