11:57  ,  19 հունվարի, 2017

Զիդան. Անցկացրինք տարօրինակ հանդիպում

Մենք չգիտեինք՝ ինչպես ճիշտ անցկացնել հանդիպումը, սակայն գիտենք, թե ինչ պետք է անել պատասխան խաղում: Այս մասին հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որը մեկնաբանել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում Վիգոյի «Սելտայից» կրած տնային պարտությունը 1:2 հաշվով:

«Անցկացրինք տարօրինակ հանդիպում: «Սելտայի» հրաշալի խաղը չզարմացրեց ինձ: Խաղում էինք ուժեղ մրցակցի դեմ, որը բարդացրեց մեր կյանքը: Այժմ մեզ մոտ բարդ շրջան է, եւ մենք չենք թաքնվի դրանից: Ինչ-որ բան տեղի է ունենում: Պետք է վերլուծել այս իրավիճակը, տեսնել, թե ինչ կարոլի է անել արդյունքները շտկելու համար: Վատ է, որ պարտվեցինք երկրորդ խաղում անընդմեջ, բայց մենք վստահ ենք մեր ուժերին:

Կա եւս 90 րոպե կամ գուցե ավելի շատ: Պետք է ցուցադրել այլ խաղ եւ վերադառնալ ճիշտ ուղի: Անկասկած, ես եմ պատասխանատու այս արդյունքի համար եւ պետք է գտնեմ որոշումներ: Պետք է պահպանել հանգստությունը եւ շարունակել աշխատանքը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալի» եւ «Սելտայի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին Վիգոյում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում