22:17  ,  18 հունվարի, 2017

Ռեշֆորդ. Իբրահիմովիչն ու Ռունին գերազանց օրինակ են երիտասարդների համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հիացմունքով է խոսել փորձառու թիմակիցներ Զլատան Իբրահիմովիչի եւ Ուեյն Ռունիի մասին:

«Երիտասարդ խաղացողների համար անգին է Իբրահիմովիչի բնավորության դրսեւորումներին եւ ամեն խաղին պատրաստվելու գործընթացին հետեւելը: Մենք պետք է փորձենք սովորել Զլատանից, քանի դեռ նա այստեղ է: Զլատանն ու Ռունին առանձնացող խաղացողներ են: Նրանք գերազանց օրինակ են երիտասարդ ֆուտբոլիստների համար»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռեշֆորդը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում