10:12  ,  18 հունվարի, 2017

Դիմիտրի Պայետ. Եթե «Վեստ Հեմը» չվաճառի ինձ, կվնասեմ ծնկիս խաչաձեւ կապանները

«Վեստ Հեմի» ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետը պատերազմ է հայտարարել անգլիական ակումբին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պայետը չի ցանկանում խաղալ «Վեստ Հեմում» եւ հեռացվել էր գլխավոր թիմից: Անգլիական ակումբն էլ նշում է, որ չի պատրաստվում վաճառել 29-ամյա ֆրանսիացուն:

«Երդվում եմ, որ այլեւս չեմ հագնի «Վեստ Հեմի» մարզաշապիկը: Եթե ակումբը չվաճառի ինձ, ես կվնասեմ ծնկիս խաչաձեւ կապանները: Ես մարդ եմ, եւ ունեմ իմ ապագան ընտրելու իրավունք»,- Պայետի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ ծնկի խաչաձեւ կապանների վերականգնման համար նվազագույնը պահանջվում է կես տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում