23:21  ,  17 հունվարի, 2017

Ռանյերի. Հույս ունեմ, որ Կոնտեն կնվաճի չեմպիոնական տիտղոսը

Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հայտարարել է, որ միայն ուրախ կլինի, եթե իտալացի Անտոնիո Կոնտեն Լոնդոնի «Չելսիի» հետ նվաճի Պրեմյեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:

«Որպես «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ եւ Իտալիայի ֆանատ՝ հույս ունեմ, որ Կոնտեն կնվաճի չեմպիոնի կոչումը: Նա ապացուցեց, որ մարզիչների իտալական դպրոցն այժմ ուժեղ է, ինչպես երբեւէ»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Անգլիայի առաջնության 21 տուրից հետո «Չելսին» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմի» նկատմամբ ունենալով 7 միավորի առավելություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում