21:43  ,  17 հունվարի, 2017

«Զարյայի» գլխավոր մարզիչը՝ Գեղամ Կադիմյանի մասին

Լուգանսկի «Զարյայի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը կարծիք է հայտնել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանի մասին:

«Նա երիտասարդ ֆուտբոլիստ է: Գիտեմ Կադիմյանին «Օլիմպիկում» անցկացրած հանդիպումներով: Ես հավանում էի նրան, խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում, գոլեր էր խփում: Նա ունի լավ արագություն, տեխնիկա, կարող է պայքարել օդում: Կկարողանա՞ բացվել «Զարյայում» նոր որակներով: Ամեն ինչ Կադիմյանի ձեռքերում է»,- Յուրի Վերնիդուբի խոսքը մեջբերում է football24.ua-ն:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Զարյա» է տեղափոխվել Լվովի «Կարպատներից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում