16:12  ,  17 հունվարի, 2017

Անգլիայում քննարկում են սիմուլյացիայի համար ֆուտբոլիստներին որակազրկելու հարցը

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) քննարկում է սիմուլյացիայի համար խաղացողներին որակազրկմամբ պատժելու տարբերակը, գրում է The Times-ը:

FA-ի ղեկավարությունը պետք է ուսումնասիրի այդ օրենքը, որը գործում է Շոտլանդիայի առաջնությունում: Շոտլանդացիները ֆուտբոլիստներին սիմուլյացիայի համար որակազրկում են 2 խաղով: Որոշումն ընդունում է հատուկ հանձնաժողովը, որը խաղից հետո մանրակրկիտ ուսումնասիրում է այդ դրվագը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում