22:43  ,  16 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյանը դարձյալ խաղաց ոչ ոքի

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց հնդիկ գրոսմայստեր Բասկարան Ադհիբանի հետ եւ դարձյալ բավարարվեց կես միավորով: Արոնյանը առաջին երկու տուրերում եւս խաղացել էր ոչ ոքի:

Tata Steel Chess-2017, երրորդ տուր

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 1:0

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Յի Վեյ (Չինաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 1:0

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Էլյանով՝ 2.5, Կարլսեն, Սո, Հարիկրիշնա, Վեյ, Կարյակին՝ 2-ական, Արոնյան, Գիրի, Անդրեյկին՝ 1.5-ական, Նեպոմնյաշչի, Վոյտաշեկ, Ադհիբան՝ 1-ական, Ռապորտ, Վան Վելի՝ 0.5-ական:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով