22:43 16 հունվարի, 2017Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց հնդիկ գրոսմայստեր Բասկարան Ադհիբանի հետ եւ դարձյալ բավարարվեց կես միավորով: Արոնյանը առաջին երկու տուրերում եւս խաղացել էր ոչ ոքի:
Tata Steel Chess-2017, երրորդ տուր
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)
Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Յի Վեյ (Չինաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 1:0
Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Էլյանով՝ 2.5, Կարլսեն, Սո, Հարիկրիշնա, Վեյ, Կարյակին՝ 2-ական, Արոնյան, Գիրի, Անդրեյկին՝ 1.5-ական, Նեպոմնյաշչի, Վոյտաշեկ, Ադհիբան՝ 1-ական, Ռապորտ, Վան Վելի՝ 0.5-ական:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.