Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց հնդիկ գրոսմայստեր Բասկարան Ադհիբանի հետ եւ դարձյալ բավարարվեց կես միավորով: Արոնյանը առաջին երկու տուրերում եւս խաղացել էր ոչ ոքի:
Tata Steel Chess-2017, երրորդ տուր
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)
Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Յի Վեյ (Չինաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 1:0
Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Էլյանով՝ 2.5, Կարլսեն, Սո, Հարիկրիշնա, Վեյ, Կարյակին՝ 2-ական, Արոնյան, Գիրի, Անդրեյկին՝ 1.5-ական, Նեպոմնյաշչի, Վոյտաշեկ, Ադհիբան՝ 1-ական, Ռապորտ, Վան Վելի՝ 0.5-ական:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում