19:24  ,  15 հունվարի, 2017

«Մանչեսթեր Սիթին» տապալվեց Լիվերպուլում՝ 0:4

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլում հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթիին»: Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

«Էվերտոնը» 33 միավորով 7-րդ տեղում է, իսկ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմն ունի 42 միավոր եւ 5-րդն է: «Մանչեսթեր Յունայթեդը» «Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում, միավորներով կհավասարվի «Մանչեսթեր Սիթիին»:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:0

Ռոմելու Լուկակու, 34, Քեւին Միրալյաս, 47, Թոմ Դեւիս, 79, Ադեմոլա Լուկման, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում