00:18  ,  14 հունվարի, 2017

Tata Steel Chess-2017. Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կայանալիք ավանդական սուպերմրցաշարի առաջին տուրում կմեկնարկի հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ պարտիայով: Առաջին տուրը հունվարի 14-ին է:

Մրցաշարին մասնակցում են նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, չեմպիոնական մրցամարտում նրան պարտված ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ամերիկացի Ուեսլի Սոն, հոլանդացիներ Անիշ Գիրին ու Լյուկ վան Վելին, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Դմիտրի Անդրեյկինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը, չինացի Յի Վեյը, հունգարացի Ռիչարդ Ռապորտը եւ հնդիկ Բասկարան Ադհիբանը:

Կանցկացվի 13 տուր, վերջինը՝ հունվարի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով