00:18 14 հունվարի, 2017Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կայանալիք ավանդական սուպերմրցաշարի առաջին տուրում կմեկնարկի հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ պարտիայով: Առաջին տուրը հունվարի 14-ին է:
Մրցաշարին մասնակցում են նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, չեմպիոնական մրցամարտում նրան պարտված ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ամերիկացի Ուեսլի Սոն, հոլանդացիներ Անիշ Գիրին ու Լյուկ վան Վելին, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Դմիտրի Անդրեյկինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը, չինացի Յի Վեյը, հունգարացի Ռիչարդ Ռապորտը եւ հնդիկ Բասկարան Ադհիբանը:
Կանցկացվի 13 տուր, վերջինը՝ հունվարի 29-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.