16:33  ,  13 հունվարի, 2017

Պրեմյեր լիգա․ Կոնտեն ու Իբրահիմովիչը լավագույններն են դեկտեմբերին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նախոդ ամիս 35-ամյա հարձակվողը դարձել է 5 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ամսվա լավագույն մարզիչ է ճանավել Պրեմյեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսին» գլխավորող Անտոնիո Կոնտեն։ Նախորդ ամիս իտալացի մասնագետի թիմը Պրեմյեր լիգայում անցկացրել է 6 խաղ՝ տանելով 6 հաղթանակ։ Կոնտեն առաջին մարզիչն է, որը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է Անգլիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչ, գրում է The Telegraph-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում