Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին դուր չի եկել «Սեւիլիայի» ֆանատների վարքն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, որում իսպանացի պաշտպանը դարձել էր գոլի հեղինակ: Սեւիլիայում կայացած խաղի ընթացքում տանտերերի երկրպագուները սուլել են Ռամոսին:
«Ես անհարգալից չեմ եղել «Սեւիլիայի» ֆանատների հանդեպ: Ես նույնիսկ ներողությում եմ խնդրել նրանցից: «Սեւիլիան» միշտ եղել է իմ տունը՝ անկախ այս սուլոցներից: «Սեւիլիայի» երկրպագուներն արժանի են հարգանքի, բայց ոչ այն ֆանատները, որոնք խաղի առաջին րոպեից հիշատակում էին իմ մորը»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Սեւիլիայի» ֆանատների վարքին անդրադարձել է նաեւ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը. «Դա չուրախացրեց ինձ, սակայն մենք ի զորու չենք խուսափել այդպիսի միջադեպերից: Ռամոսը ոչ մի վատ բան չարեց: Նա Սեւիլիայից է, եւ այդ սուլոցները վնասեցին նրան: Հիմա պետք է տեղյակ լինենք, որ այդպիսի բաներ կարող են լինել: Ես ցավում եմ Ռամոսի ու նրա ընտանիքի համար»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Ռամոսը «Սեւիլիայի» ակադեմիայի սան է, իսկ 2002-2005-ը հանդես է եկել գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:56 , 25 հոկտեմբերի 
19:18 , 25 հոկտեմբերի 
17:53 , 25 հոկտեմբերի 
17:49 , 25 հոկտեմբերի 
17:33 , 25 հոկտեմբերի
16:23 , 25 հոկտեմբերի
14:05 , 25 հոկտեմբերի
13:47 , 25 հոկտեմբերի
09:39 , 25 հոկտեմբերի
08:55 , 25 հոկտեմբերի