Զիդանն ու Ռամոսը՝ «Սեւիլիայի» ֆանատների սուլոցների մասին (ֆոտո)

12:52   13 հունվարի, 2017

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին դուր չի եկել «Սեւիլիայի» ֆանատների վարքն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, որում իսպանացի պաշտպանը դարձել էր գոլի հեղինակ: Սեւիլիայում կայացած խաղի ընթացքում տանտերերի երկրպագուները սուլել են Ռամոսին:

«Ես անհարգալից չեմ եղել «Սեւիլիայի» ֆանատների հանդեպ: Ես նույնիսկ ներողությում եմ խնդրել նրանցից: «Սեւիլիան» միշտ եղել է իմ տունը՝ անկախ այս սուլոցներից: «Սեւիլիայի» երկրպագուներն արժանի են հարգանքի, բայց ոչ այն ֆանատները, որոնք խաղի առաջին րոպեից հիշատակում էին իմ մորը»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Սեւիլիայի» ֆանատների վարքին անդրադարձել է նաեւ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը. «Դա չուրախացրեց ինձ, սակայն մենք ի զորու չենք խուսափել այդպիսի միջադեպերից: Ռամոսը ոչ մի վատ բան չարեց: Նա Սեւիլիայից է, եւ այդ սուլոցները վնասեցին նրան: Հիմա պետք է տեղյակ լինենք, որ այդպիսի բաներ կարող են լինել: Ես ցավում եմ Ռամոսի ու նրա ընտանիքի համար»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Ռամոսը «Սեւիլիայի» ակադեմիայի սան է, իսկ 2002-2005-ը հանդես է եկել գլխավոր թիմում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.