20:24  ,  11 հունվարի, 2017

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սեւիլիայի» դեմ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղին հայտավորել է 19 ֆուտբոլիստների։

Դարպասապահներ. Կեյլոր Նավաս, Կասիլյա, Ռուբեն Յանյես։

Պաշտպաններ. Կարվախալ, Սերխիո Ռամոս, Վարան, Նաչո, Մարսելո, Կոենտրաու, Դանիլո։

Կիսապաշտպաններ. Կրոս, Կազեմիրո, Կովաչիչ, Ասենսիո, Էնցո։

Հարձակվողներ. Բենզեմա, Լուկաս Վասկես, Մարիանո, Մորատա։

«Սեւիլիա» - «Ռեալ» հանդիպումը հունվարի 12-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո 00։15-ին (հունվարի 13)։

Առաջին խաղում «Ռեալը» Մադրիդում հաղթել է 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում