19:42  ,  11 հունվարի, 2017

Ռոնալդու. Երբեք որեւէ հարկից չեմ խուսափել, ոչ մի եկամուտ չեմ թաքցրել

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է բոլոր մեղադրանքները կապված Իսպանիայի հարկային օրենսդրության հնարավոր խախտումների հետ։

«Երբեք որեւէ հարկից չեմ խուսափել, ոչ մի եկամուտ չեմ թաքցրել։ Ինձ մեղադրում են 150 միլիոն եվրո չվճարելու մեջ։ Եթե անհրաժեշտ լիներ, այդ գումարն էլ կվճարեի։ Ինձ զայրացնում են այն մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում։ Բայց ես բարի գործեր արել եմ, մարդկանց օգնել եմ։ Իմ թանգարանում ամենալավ մրցանակներից մեկը «Համերաշխության համար մրցանակն է»։ Արդարություն կա, ես շատ մարդկանց եմ օգնել։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ»,- COPE-ի եթերում ասել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ճանաչվել է 2016թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում