14:07  ,  29 դեկտեմբերի, 2016

Սուլեյման Կերիմովը վաճառեց «Անժին», ակումբը տրանսֆերի է հանել առաջատարներին

Ռուսաստանցի գործարար Սուլեյման Կերիմովը վաճառել է Մախաչկալայի «Անժիի» բաժնետոմսերը: Ակումբի նոր սեփականատերը դարձել է Օսման Կադիեւը, հայտնում է «Անժիի» կայքը:

«Անժին» նաեւ հայտնել է, որ ակումբը սկսում է վաճառել առաջատար ֆուտբոլիստներին եւ այժմ վարում է բանակցություններ:

Հիշեցնենք, որ Դաղստանի թիմում է հանդես գալի նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որը երկար ժամանակ բացակայում է խաղադաշտից վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում