22:10  ,  27 դեկտեմբերի, 2016

Աշխարհի առաջնություն. Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր (5 հաղթանակ, 1 պարտություն՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովից, 4 ոչ ոքի):

7-ական միավոր ունեն նաեւ ուկրաինացի Անտոն Կորոբովը, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը եւ կուբանցի Լենիեր Դոմինգեսը:

Միաձնյա առաջատարը ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է՝ 8 միավոր: 7.5-ական միավոր ունեն Մամեդյարովն ու ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին:

Հայաստանը ներկայացնում են նաեւ Վլադիմիր Հակոբյանը (6 միավոր) եւ Հրանտ Մելքումյանը (5.5):

Վերջին հինգ տուրերը կանցկացվեն դեկտեմբերի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով