14:33  ,  27 դեկտեմբերի, 2016

Մարիա Գեւորգյանը երրորդ տեղն է գրավել Շարժայում

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանը երրորդ տեղն է գրավել ԱՄԷ-ում անցկացված «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարում:

Վերջին՝ 9-րդ տուրում Գեւորգյանը ոչ ոքի է խաղացել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արմինե Բաբայանի հետ եւ մրցաշարն ավարտել 6.5 միավորով:

Սուսաննա Գաբոյանը հաղթանակ է տարել վերջին տուրում եւ, վաստակելով 6 միավոր, Արմինե Բաբայանի հետ բաժանել է 7-8-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Բելգիան ներկայացնող Անա Զոզուլիան, որը հավաքել է 7.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում