21:48  ,  23 դեկտեմբերի, 2016

ՄՕԿ-ը կրկնակի հետազոտման կուղարկի 2010թ. ՕԽ մասնակից բոլոր ռուսաստանցիների դոպինգ նմուշները

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշելի է կրկնակի հետազոտման ուղարկել 2010թ. Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերում դոպինգ ստուգում անցած բոլոր ռուսաստանցի մարզիկների արյան կամ մեզի նմուշները:

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հաստատել է, որ որոշումն ընդունվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ կոմիտեի ներկայացուցիչ Ռիչարդ Մաքլարենի զեկույցի երկրորդ մասին հիման վրա:

Կոմիտեի փորձագետները վստահ են, որ ավելի քան հազար ռուսաստանցի մարզիկներ ներգրավված են եղել դոպինգի հետ կապված մեքենայություններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում