12:43  ,  21 դեկտեմբերի, 2016

Լրագրողները Հայաստանի լավագույն մարզիչ են ճանաչել Աբրահամ Խաշմանյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները:

154 միավորով առաջին տեղում է հայտնվել Հայաստանի փոխչեմպիոն, Բարձրագույն խմբի ընթացիկ առաջատար Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ում անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ տեղում:

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» գլխավորող Աբրահամ Խաշմանյանը 122 միավորով հայտնվել է երկրորդ տեղում: Խաշմանյանի անունը 21 անգամ նշվել է առաջին, 3 անգամ՝ երկրորդ եւ 8 անգամ՝ երրորդ տեղում:

59 միավորով երրորդ տեղն է զբաղեցրել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, որի անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ՝ երկրորդ, 16 անգամ՝ երրորդ տեղում:

Նշենք, որ «Տարվա լավագույն մարզիչ» հարցմանը մասնակցած բոլոր մարզական լրագրողները (բացառությամբ մեկի) առաջին տեղում նշել են Աբրահամ Խաշմանյանի անունը, իսկ Վարդան Բիչախչյանն առավելություն է ստացել ՀՖՖ Գործկոմի եւ Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

NEWS.am Sport-ի քվեարկությունը

1. Աբրահամ Խաշմանյան

2. Վարդան Բիչախչյան

3. Արթուր Ոսկանյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում