00:20  ,  19 դեկտեմբերի, 2016

London Chess Classic. Լեւոն Արոնյանը պարտվեց վերջին տուրում

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտվեց London Chess Classic սուպերմրցաշարը: Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը վերջին տուրում սպիտակներով մրցեց հետնապահ Վեսելին Տոպալովի հետ եւ պարտություն կրեց 53-րդ քայլում: Տուրի մյուս պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:

Արոնյանը 4 միավորով բաժանեց 7-9-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ամերիկացի Ուեսլի Սոն, որը վաստակեց 6 միավոր: Նրանից կես միավոր հետ մնաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:

London Chess Classic-ը Grand Chess Tour-2016-ի վերջին փուլն էր: Ուեսլի Սոն նվաճեց նաեւ այս շարքի հաղթողի կոչումը: Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը:

London Chess Classic, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5 

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5 

Մայքլ Ադամս (Անգլիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5 

Մրցաշարային դրությունը 9 տուրից հետո. Սո՝ 6 միավոր, Կարուանա՝ 5.5, Նակամուրա, Անանդ, Կրամնիկ՝ 5-ական, Գիրի՝ 4.5, Վաշյե-Լագրավ, Արոնյան, Ադամս՝ 4-ական, Տոպալով՝ 2:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում