10:15  ,  11 հուլիսի, 2012

Ելենա Իսինբաեւայի հերթական հաղթանակը

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Ելենա Իսինբաեւան հաղթող է ճանաչվել Ֆրանսիայում կայացած աթլետիկայի ձողացատկի մրցումներում:

Ռուսաստանցին ցուցադրել է 4.75 մետր արդյունք եւ 5 սմ գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած բրիտանացի Հոլի Բլեսդեյին: Լավագույն եռյակը եզրափակել է Լեհաստանի ներկայացուցիչ Աննա Ռոգովսկան՝ 4.70 սմ, հաղորդում է «Весь спорт»-ը:

Իսինբաեւան մրցելույթները սկսել է 4.70 սմ-ից, սակայն նրա առաջին փորձն անհաջող է ստացվել: Քանի որ բրիտանացի Բլեսդեյը հաջողությամբ հաղթահարել է այդ բարձրությունը, Իսինբաեւան երկրորդ փորձից գրանցել է 4.75 սմ արդյունք, որն անգերազանցելի է մնացել: Այնուհետեւ նա երեք անգամ փորձել է հաղթահարել 4.85 սմ-ի արգելքը, սակայն նրա երեք փորձերն էլ անհաջող են ստացվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում