Մադրիդի «Ռեալը» նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը՝ միայն լրացուցիչ ժամանակում կարողանալով առավելության հասնել ճապոնական «Կաշիմա Անտլերսի» նկատմամբ՝ 4:2:
Յոկոհամայի «Նիսան» ստադիոնում 68 հազար ֆուտբոլասերների ներկայությամբ տեղի ունեցած եզրափակիչում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաշիվը բացեց արդեն 9-րդ րոպեին: Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քրիմ Բենզեման: Դրանից հետո ճապոնական թիմը Գակու Շիբասակիի դուբլի շնորհիվ կարողացավ հավասարեցնել եւ առաջ անցնել: 60-րդ րոպեին պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11 մետրանոցը: 2:2 հաշիվը պահպանվեց մինչեւ հիմնական ժամանակի ավարտը: Լրացուցիչ ժամանակում Արքայական թիմին հաղթանակ բերեց Ռոնալդուն, որը եւս երկու գոլ խփեց:
Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Կաշիմա Անտլերս» (Ճապոնիա)՝ 4:2 (լրացուցիչ ժամանակ)
Քարիմ Բենզեմա, 9, Կրիշտիանու Ռոնալդու, 11մ, 60, 98, 104 - Գակու Շիբասակի, 44, 52
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:47 , 28 սեպտեմբերի
18:05 , 28 սեպտեմբերի
17:17 , 28 սեպտեմբերի
17:03 , 28 սեպտեմբերի
16:02 , 28 սեպտեմբերի
15:08 , 28 սեպտեմբերի
14:12 , 28 սեպտեմբերի
13:24 , 28 սեպտեմբերի
12:45 , 28 սեպտեմբերի
12:25 , 28 սեպտեմբերի