16:20  ,  17 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Սանդերլենդի» դեմ խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնել է, թե երբ են վնասվածքից վերականգնվեղ ֆուտբոլիստները վերադառնալու խաղադաշտ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Սանդերլենդի» դեմ Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի խաղին, որը կկայանա դեկտեմբերի 26-ին:

Դեկտեմբերի 17-ին Ժոզե Մոուրինյոյի թիմը կհանդիպի «Վեստ Բրոմվիչին», որի դեմ արտագնա խաղին Մխիթարյանը չի հայտավորվել: Նա ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում եւ արդեն բաց է թողել մեկ հանդիպում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով