23:55  ,  15 դեկտեմբերի, 2016

London Chess Classic. Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին

London Chess Classic շախմատային սուպերմրցաշարում առաջին պարտությունը կրեց Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը: Հանգստյան օրվանից հետո դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւերով մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավի հետ եւ ընդունել է պարտությունը 41-րդ քայլում:

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մեկ հաղթանակ, 4 պարտիա ավարտել ոչ ոքի եւ ունի 3 միավոր: Միանձնյա առաջատարը 4.5 միավոր վաստակած ամերիկացի Ուեսլի Սոն է, որը 6-րդ տուրում սեւերով պարտության մատնեց բուլղարացի Վեսելին Տոպալովին:

London Chess Classic, 6-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լարգավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով