23:55 15 դեկտեմբերի, 2016London Chess Classic շախմատային սուպերմրցաշարում առաջին պարտությունը կրեց Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը: Հանգստյան օրվանից հետո դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւերով մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավի հետ եւ ընդունել է պարտությունը 41-րդ քայլում:
Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մեկ հաղթանակ, 4 պարտիա ավարտել ոչ ոքի եւ ունի 3 միավոր: Միանձնյա առաջատարը 4.5 միավոր վաստակած ամերիկացի Ուեսլի Սոն է, որը 6-րդ տուրում սեւերով պարտության մատնեց բուլղարացի Վեսելին Տոպալովին:
London Chess Classic, 6-րդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լարգավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0:1
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.