London Chess Classic շախմատային սուպերմրցաշարում առաջին պարտությունը կրեց Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը: Հանգստյան օրվանից հետո դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւերով մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավի հետ եւ ընդունել է պարտությունը 41-րդ քայլում:
Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մեկ հաղթանակ, 4 պարտիա ավարտել ոչ ոքի եւ ունի 3 միավոր: Միանձնյա առաջատարը 4.5 միավոր վաստակած ամերիկացի Ուեսլի Սոն է, որը 6-րդ տուրում սեւերով պարտության մատնեց բուլղարացի Վեսելին Տոպալովին:
London Chess Classic, 6-րդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լարգավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0:1
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի