21:53  ,  15 դեկտեմբերի, 2016

Հայ սամբիստները եւս 2 մեդալ նվաճեցին Կիպրոսում

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող սամբոյի դեռահասների (կադետների) աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի մարզիկները նվաճել են եւս երկու մեդալ՝ 46 կգ քաշային կարգում Դավիթ Հովսեփյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ 55 կգ քաշային կարգում Դավիթ Իսրայելյանը գրավել է երրորդ տեղը:

Առաջին օրը արցախցի Կարեն Սարգսյանը փոխչեմպիոն էր դարձել 42 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում