18:08  ,  14 դեկտեմբերի, 2016

Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի հպարտություն, տարվա լավագույն մարզուհի

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտի անհատական եւ թիմային մրցումների ոսկե մեդալները նվաճած Յանա Եգորյանն արժանացել է Ռուսաստանի սպորտի նախարարության «Ռուսաստանի հպարտություն» մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն մարզուհուն:

«Շնորհակալ եմ այս մրցանակի համար: Շնորհակալ եմ Սպորտի նախարարությանը, Սուսերամարտի ֆեդերացիային եւ իմ սուսերամարտի ընտանիքին, որի հետ արել ենք հնարավորն ու անհնարը եւ հասել օլիմպիական ոսկե մեդալներին»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է championat-ը:

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն արժանացել է «Սպորտին ծառայելու համար» (սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած ներդրման համար) մրցանակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում