15:02  ,  14 դեկտեմբերի, 2016

Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի լավագույն մարզուհու կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակում

Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանն ընդգրկվել է Ռուսաստանը տարվա լավագույն մարզուհու կոչման 3 հավակնորդների թվում, հայտնում է երկրի Սպորտի նախարարության կայքը

Եգորյանի մրցակիցներն են Ալիա Մուստաֆինան (սպորտային մարմնամարզություն) եւ Մարգարիտա Մամունը (գեղարվեստական մարմնամարզություն):

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի սպորտի նախարարությունում:

Հիշեցնենք, որ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում Յանա Եգորյանը ոսկե մեդալներ նվաճեց թրամարտի անհատական եւ թիմային մրցումներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում