London Chess Classic սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Արդեն 20-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր: Միանձնյա առաջատար, ամերիկացի Ուեսլի Սոն սպիտակներով միավորը կիսեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ ունի 3.5 միավոր:
Հիշեցնենք, որ առաջին տուրում անգլիացի Մայքլ Ադամսին հաղթելուց հետո Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, Ուեսլի Սոի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Կանցկացվի 9 տուր: Վերջին տուրը դեկտեմբերի 18-ին է:
London Chess Classic, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Մաքսիմ Վաշյե-Լարգավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) ՝ 0.5:0.5
Մայքլ Ադամս (Անգլիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի