23:25 13 դեկտեմբերի, 2016London Chess Classic սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Արդեն 20-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր: Միանձնյա առաջատար, ամերիկացի Ուեսլի Սոն սպիտակներով միավորը կիսեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ ունի 3.5 միավոր:
Հիշեցնենք, որ առաջին տուրում անգլիացի Մայքլ Ադամսին հաղթելուց հետո Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, Ուեսլի Սոի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Կանցկացվի 9 տուր: Վերջին տուրը դեկտեմբերի 18-ին է:
London Chess Classic, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Մաքսիմ Վաշյե-Լարգավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) ՝ 0.5:0.5
Մայքլ Ադամս (Անգլիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.