Բրիտանական մամուլը շարունակում է մեծ ուշադրություն ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վերջին շրջանում տպավորիչ խաղ է ցուցադում անգլիական ակումբի կազմում:
Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղի հաջորդ օրը Մխիթարյանը Մանչեսթերի Lowry հյուրանոցից հեռացել է Lamborghini Aventador մեքենայով, որի արժեքը 250 հազար եվրո է, գրում է Daily Mail-ը:
Բրիտանական մամուլն այդ փաստի բացատրել է նրանով, որ հայ կիսապաշտպանի ստացած վնասվածքը լուրջ չէ: Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանը չի խաղալու մեկ շաբաթ:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» դեմ խաղում Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ ոտնաթաթի վնասվածքի պատճառով փոխարինվեց 85-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում նա ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 87 տոկոսը: Խաղի 29-րդ րոպեին Հենրիխն առաջին գոլն է խփել Անգլիայի Պրեմյեր լիգայում եւ Մանչեսթեր «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում՝ հաղթանակ բերելով «Մանչեսթեր Յունայթեդին»:




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի