21:50 12 դեկտեմբերի, 2016Բրիտանական մամուլը շարունակում է մեծ ուշադրություն ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վերջին շրջանում տպավորիչ խաղ է ցուցադում անգլիական ակումբի կազմում:
Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղի հաջորդ օրը Մխիթարյանը Մանչեսթերի Lowry հյուրանոցից հեռացել է Lamborghini Aventador մեքենայով, որի արժեքը 250 հազար եվրո է, գրում է Daily Mail-ը:
Բրիտանական մամուլն այդ փաստի բացատրել է նրանով, որ հայ կիսապաշտպանի ստացած վնասվածքը լուրջ չէ: Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանը չի խաղալու մեկ շաբաթ:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» դեմ խաղում Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ ոտնաթաթի վնասվածքի պատճառով փոխարինվեց 85-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում նա ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 87 տոկոսը: Խաղի 29-րդ րոպեին Հենրիխն առաջին գոլն է խփել Անգլիայի Պրեմյեր լիգայում եւ Մանչեսթեր «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում՝ հաղթանակ բերելով «Մանչեսթեր Յունայթեդին»:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.