Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հերթական հաջող խաղը մեծ արձագանք է ստացել միջազգային մամուլում։ Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասը հաղթական գոլ խփած Մխիթարյանը քննադատությունից փրկում է նաեւ թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ: Հայ ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց Անգլիայի Պրեմյեր լիգայում եւ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում, իսկ 85-րդ րոպեին փոխարինվեց ոտնաթաթի վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի