11:14  ,  12 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում միակ ու հաղթական գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանն ESPN-ի վարկածով ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում: «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին հեղինակավոր պարբերականը գրում է հետեւյալը.

«Մինչեւ պատգարակով դաշտը լքելը, Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր ստեղծագործ ուժն էր եւ հաղթական գոլ խփեց «Տոտենհեմի» դեմ խաղում»:

Տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Ֆիլ Ջոնսը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» դեմ խաղում Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ ոտնաթաթի վնասվածքի պատճառով փոխարինվեց 85-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 87 տոկոսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում