00:09  ,  12 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Առաջին գոլս «Օլդ Տրաֆորդում»՝ ակումբի բոլոր երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան գրառումով շնորհակալություն է հայտնել աջակցության հաղորդագրությունների համար եւ առաջին գոլը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում նվիրել ակումբի բոլոր երկրպագուներին.

«Անհավանական թիմային հաղթանակ: Իմ առաջին գոլը «Օլդ Տրաֆորդում»՝ բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհից: Շնորհակալություն ձեր սիրո համար»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» Հենրիխ Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք ստացավ եւ դուրս բերվեց խաղադաշտից պատգարակով:

«Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով մնաց 6-րդ տեղում: 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմն» ունի 27 միավոր:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 87 տոկոսը՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում