ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը դեկտեմբերի 10-ին ստորագրել են երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է երկու երկրների միջեւ ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացումն եւ հարաբերությունների խորացումը:
Մինչեւ հուշագրի ստորագրումը Հայրապետյանը Մեհդի Թաջի, ԻԻՀՖՖ պաշտոնական ներկայացուցիչների, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազիմ Սադջադիի, դեսպանության ներկայացուցիչների հետ շրջել են Ֆուտբոլի ակադեմիայի տարածքով՝ հյուրերին ծանոթացնելով ենթակառուցվածքների հետ, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում