15:52 10 դեկտեմբերի, 2016ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը դեկտեմբերի 10-ին ստորագրել են երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է երկու երկրների միջեւ ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացումն եւ հարաբերությունների խորացումը:
Մինչեւ հուշագրի ստորագրումը Հայրապետյանը Մեհդի Թաջի, ԻԻՀՖՖ պաշտոնական ներկայացուցիչների, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազիմ Սադջադիի, դեսպանության ներկայացուցիչների հետ շրջել են Ֆուտբոլի ակադեմիայի տարածքով՝ հյուրերին ծանոթացնելով ենթակառուցվածքների հետ, փոխանցում է ՀՖՖ կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.