16:27  ,  10 դեկտեմբերի, 2016

Լեոն Հարթը թեթեւ է Քշիշտով Վլոդարչիկից (ֆոտո)

Կայացել է Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթի եւ IBF, WBC վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Քշիշտով Վլոդարչիկի միջեւ մենամարտի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։

Լեոն Հարթի քաշը 89.0 կգ է, իսկ լեհ բռնցքամարտիկինը՝ 90.7 կգ։

Հիշեցնենք, որ Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը դեկտեմբերի 10-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կպայքարի IBF Intercontinental-ի չեմպիոնի տիտղոսի համար։ Հարթն առաջին 12 ռաունդանոց մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում