Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2785) հաղթանակով մեկնարկեց Grand Chess Tour-ի հերթական փուլի մրցաշարում: London Chess Classic-ի առաջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով մրցեց անգլիացի Մայքլ Ադամսի (2748) հետ եւ հաղթանակ տարավ 41-րդ քայլում:
Առաջին տուրի մյուս պարտիաներում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն (2809) ուժեղ էր բուլղարացի Վեսելին Տոպալովից (2760), ամերիկացի Ուեսլի Սոն (2794) հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային (2779):
Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավն (2804) ու հոլանդացի Անիշ Գիրին (2771) եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2823) ու հնդիկ Վիշվանաթան Անանդը (2779) կիսեցին միավորը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի