00:16 10 դեկտեմբերի, 2016Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2785) հաղթանակով մեկնարկեց Grand Chess Tour-ի հերթական փուլի մրցաշարում: London Chess Classic-ի առաջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով մրցեց անգլիացի Մայքլ Ադամսի (2748) հետ եւ հաղթանակ տարավ 41-րդ քայլում:
Առաջին տուրի մյուս պարտիաներում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն (2809) ուժեղ էր բուլղարացի Վեսելին Տոպալովից (2760), ամերիկացի Ուեսլի Սոն (2794) հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային (2779):
Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավն (2804) ու հոլանդացի Անիշ Գիրին (2771) եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2823) ու հնդիկ Վիշվանաթան Անանդը (2779) կիսեցին միավորը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.