02:32  ,  9 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Հաջորդ նպատակս «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելն է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հանդիպումներում:

«Առաջին խաղակեսում բարդ էր, սակայն ընդմիջումից հետո ավելի շատ տարածություն էինք ստանում եւ կարողացանք օգտվել դրանից: Սկսեցինք խաղալ ավելի արագ եւ խփեցինք կարեւոր գոլեր, որոնք մեզ դուրս բերեցին փլեյ-օֆֆ:

Երկար սպասեցի այս գոլին: Իմ հաջորդ նպատակը տնային խաղում, «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելն է: Դա ինձ կպատճառի մեծ հաճույք՝ աչքի ընկնել ակումբի երկրպագուների ներկայությամբ: Ես կձգտեմ դրան»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով, հայ ֆուտբոլիստը բացել է հաշիվը, երկրորդ գոլը խփել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 85-րդ րոպեին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում