02:17  ,  9 դեկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարը եւ հայտնի դարձան 1/16 եզրափակիչի բոլոր մասնակիցները:

Խմբերում առաջին տեղեր գրավեցին. «Ֆեներբահչե», ԱՊՕԵԼ, «Սենթ Էթյեն», «Զենիթ», «Ռոմա», «Աթլետիկ», «Այաքս», «Շախտյոր», «Շալկե», «Ֆիորենտինա», «Սպարտա», «Օսմանլիսպոր»:

Երկրորդ տեղեր գրավեցին. «Մանչեսթեր Յունայթեդ», «Օլիմպիակոս», «Անդերլեխտ», «ԱԶ Ալկմար», «Աստրա», «Գենկ», «Սելտա», «Գենտ», «Կրասնոդար», ՊԱՕԿ, «Հապոել Բեր Շեւա», «Վիլյառեալ»:

Չեմպիոնների լիգայի խմբերում երրորդ տեղեր գրաված թիմեր. «Լուդոգորեց», «Բեշիկթաշ», «Բորուսիա Մ.», «Ռոստով», «Տոտենհեմ», «Լեգիա», «Կոպենհագեն», «Լիոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում