21:50  ,  8 դեկտեմբերի, 2016

Լեւոն Արոնյանը մեկնարկում է London Chess Classic-ում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2785) դեկտեմբերի 9-ին մեկնարկում է London Chess Classic-ում: Grand Chess Tour հերթական փուլի մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2823), ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2809), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավը (2804), ամերիկացի Ուեսլի Սոն (2794), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2779), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2779), հոլանդացի Անիշ Գիրին (2771), բուլղարացի Վեսելին Տոպալովը (2760) եւ անգլիացի Մայքլ Ադամսը (2748):

Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Ադամսի հետ: Մյուս զույգերն են. Կրամնիկ - Տոպալով, Նակամուրա - Սո, Վաշյե-Լագրավ - Գիրի, Կարուանա - Անանդ:

Պարտիաների մեկնարկը Երեւանի ժամանակով 20:00-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով