21:50 8 դեկտեմբերի, 2016Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2785) դեկտեմբերի 9-ին մեկնարկում է London Chess Classic-ում: Grand Chess Tour հերթական փուլի մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2823), ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2809), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավը (2804), ամերիկացի Ուեսլի Սոն (2794), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2779), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2779), հոլանդացի Անիշ Գիրին (2771), բուլղարացի Վեսելին Տոպալովը (2760) եւ անգլիացի Մայքլ Ադամսը (2748):
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Ադամսի հետ: Մյուս զույգերն են. Կրամնիկ - Տոպալով, Նակամուրա - Սո, Վաշյե-Լագրավ - Գիրի, Կարուանա - Անանդ:
Պարտիաների մեկնարկը Երեւանի ժամանակով 20:00-ին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.